Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մխիթարյան-«Բուրուսիա» ամուսնությունը կայացած փաստ է

Մխիթարյան-«Բուրուսիա» ամուսնությունը կայացած փաստ է
08.07.2013 | 23:42

Վերջին ժամանակներս, ազգն իրեն կորցրած, ուր ասես չէր ուղարկում անկախ Հայաստանի պատմության մեջ ամենատաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Բանը հասել էր անգամ նրան, որ այնպիսի փխրուն արարածներ, ինչպիսիք են «Իրատես de facto»-ի կանանց ու աղջիկների գումարտակի ներկայացուցիչները, լրատվամիջոցների սուտ-փուտ տեղեկություններով զինված, ամեն օր զանգում ու հավաստում էին պահանջում ուխտի ականջում քնածիցս: Իսկ առհասարակ այնպիսի տպավորություն էր` ասես տանը մնացած աղջիկ ունեինք, կպած փեսացու էինք ման գալիս, փոխանակ տեղներս հանգիստ վեր ընկնեինք, հարստություն ունեցող մարդու պես մեզ ծանրակշիռ պահեինք: Հիմա, երբ ամեն ինչ արդեն որոշված է ու մեկընդմիշտ որոշված է, հաստատենք ու հավաստենք` Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից օգտվելու է Դորտմունդի «Բորուսիան», ով արդեն իսկ պաշտոնապես հաստատել է ֆուտբոլիստին ձեռք բերելու լուրը:
Լրացուցիչ մանրամասներ ե՞ք ուզում:
Ասեմ:
Միրչա Լուչեսկուն հարցին, թե որտե՞ղ փնտրել Մխիթարյանին, ասել է` միանշանակ` Դորտմունդի «Բորուսիայում»: Իր հերթին Յուրգեն Կլոպը հաստատել է, որ Մխիթարյանի արագությունն ու տեխնիկան մեծապես օգնելու են իր թիմին:
Էլի բան ավելացնե՞մ:
Մխիթարյանը ակումբում հանդես է գալու տասը համարի մարզազգեստով:
Էլի բան ասե՞մ:
Մեր տղան հաջող բուժզննում է անցել իր նոր թիմում, ինչքան որ պետք է նրա համար գերմանական ակումբը վճարել է Դոնեցկի «Շախտյորին»:
Պայմանագիրը կնքված է մինչեւ 2017 թիվը:

Վերջ:

Ավել մանրամասներ չուզեք:
Բավարարվեք այսքանով, մինչեւ «Իրատես de facto»-ի էջերում ավելի ամբողջական հանդիպելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ